Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի իշխանությունները վախենում են հրապարակել ապրիլյան պատերազմի հանգամանքների սեփական հետաքննությունը: Այս մասին «Հայելիի» հետ հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:

Մինչև 44-օրյա պատերազմը և դրա ընթացքում ներկայիս իշխանությունների գործողությունների հետաքննությունը թողնելով դատարանին և քննչական մարմնին՝ Զաքարյանը շեշտեց, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի արդյունքները չեն հրապարակվում այն պատճառով, որովհետև դրանք հստակ ցույց են տալիս, որ Փաշինյանն ու իր թիմը վերջին 5 տարիներին ժողովրդին խաբել են:

Քանի որ, եթե արդյունքները հրապարակեն, ստիպված կլինեն խոստովանել, որ ՀՀԿ-ն ոչ մի բանում մեղավոր չէ, որ բանակը բահերով չի կռվել, որ մատակարարումները կարգավորված էին՝ սնունդից մինչև սպառազինություն, որ իր իսկ ագրեսիայի սանձազերծումից 4 օր անց Ադրբեջանը խաղաղություն խնդրեց:

«Եվ ի պատասխան «անհրաժեշտ միջոցներ ընդունվեցին», սորոսական կազմակերպությունները փողեր ներդրեցին: Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հայտարարեց, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո Ալիևը տեղեկացրեց այն մասին, որ Զանգեզուրը կդառնա թյուրքական աշխարհը միացնող միջանցք: Սա նիկոլիզմի շնորհիվ: Ահա, թե ինչից ինչի հասան: Նիկոլը ստով և ուղեղների լվացմամբ հասել է դրած նպատակին»,- հայտարարել է Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ ամենամեծ խնդիրն այն էր, որ կուսակցությունը չէր խոսում իր ձեռքբերումների մասին: Ի տարբերություն ներկայիս իշխանությունների, որոնք նվազագույն պարտականությունների կատարումը ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում, ՀՀԿ-ն դա իր պարտքն էր համարում:

Նախկին փոխնախարարը հիշեցրեց, որ երկիրը միաժամանակ լուծում էր խնդիրները և զարգանում, հարաբերություններ հաստատում, որպես գործոն էր հանդես գալիս: «ՀՀԿ-ն երբեք չի դրել իրեն գովաբանելու նպատակ: Պոպուլիզմը մեր կարգախոսը չէ»,- շեշտեց նա:

«Թող Նիկոլը ցույց տա, թե 3 տարում է ով է ընդհանրապես ուշադրություն դարձրել Հայաստանին»,- ցավով արձանագրեց Զաքարյանը:

News.am