2021-04-07 20:15
Լրատվական գործակալություններ
ՀՀ նախագահն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը Սարգսյանին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-սփյուռք հարաբերություններին:
Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: