Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ դիմաց են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց։

 

 

Անհետ կորած զինվորի հարազատներից Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ նախորդ անգամ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո, տրված խոստումներն առ այսօր չեն լուծվել և իրենք ստիպված են նորից գալ ՊՆ։

«Դեռ մեզ ոչ մեկ չի մոտեցել, ովքեր մեր դարդն ու վիշտը կիսում են՝ միացեք մեզ։ Այստեղ ենք մնալու այնքան, մինչև մեր երեխեքի հարցը չլուծվի»,– ասաց Արսեն Ղուկասյանը, տեղեկացնում է News.am-ը։