2021-04-08 14:44
Լրատվական գործակալություններ
Լավրով. ԱՄՆ-ն և իր դաշնակիցներն անհուսալի գործընկերներ են
ԱՄՆ-ն և իր դաշնակիցներն անհուսալի գործընկերներ են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ղազախստանում փոխվարչապետ, արտգործնախարար Մուխթար Թլեուբերդիի հետ բանակցությունների արդյունքով ասուլիսի ժամանակ, հաղորդում է Mk.ru-ն:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը մինչ օրս չգիտի՝ արդյոք ամերիկացիները մտադիր են վերադառնալ Բաց երկնքի մասին պայմանագրին:
Նա խոստացել է, որ Ռուսաստանը կարձագանքի ամերիկյան կողմի ոչ բարեկամական քայլերին, ինչպիսիք են պատժամիջոցները, տեղեկացնում է News.am-ը: