2021-04-08 14:59
Լրատվական գործակալություններ
ՌԴ գլխավոր դատախազը ժամանել է Հայաստան
Այսօր` ապրիլի 8-ին, Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Տեղեկությունը հայտնում է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նա Facebook-ի իր էջում գրել է, որ ՌԴ գլխավոր դատախազը Հայաստան է եկել իր պաշտոնակցի`ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով։
«Զվարթնոց» օդանավակայանում Իգոր Կրասնովին դիմավորել է Արթուր Դավթյանը:
Նշենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։