ARARAT ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՄԵԿ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ» (“UNDER ONE SKY”) ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ի նշանավորումն իր նոր փաթեթավորման, լեգենդար հայկական կոնյակը ներկայացնում է «Մեկ երկնքի տակ» ֆիլմը՝ գեղարվեստական արտահայտման նոր եղանակ, որը պատմում է իրական կոնյակի հավերժական արժեքների մասին, որոնցով նա շարունակում է ոգեշնչել և ոգեշնչվել։

Ապրիլի 8-ին համաշխարհային առցանց տիրույթ է դուրս գալիս Ալեքսանդր Խանտի «Մեկ երկնքի տակ» (“Under One Sky”) ֆիլմը։ Մարդկային գլխավոր արժեքների մասին բազմասյուժետային այս պատմությունը միավորում է 4 նովել։ Այս մանրապատումները տեղի են ունենում տարբեր երկրներում տարբեր հերոսների հետ, որոնք անկախ սահմաններից ու սահմանափակումներից ապրում են իրենց կյանքի ամենանշանակալի, ինչպես նաև ամենավառ պահերը։ Ֆիլմի կարևոր մտքերից մեկն աշխարհագրական սահմանների և սերունդների միջև գաղափարական տարբերությունների պայմանականությունն է, որը մարում է մարդկային անկեղծ շփման լույսի ներքո։ Չէ՞ որ ARARAT-ը միշտ ուղեկցում է մեզ մեր կյանքի ամենակարևոր պահերին։

Միջմշակութային այս նախագիծը միավորել է մեծ կինոյի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Էմմանուիլ Վիտորգանը, Խորեն Լևոնյանը, Մաքսիմ Մատվեևը, Ներսես Ավետիսյանը, ինչպես նաև Ղազախստանի հայտնի դերասաններ Սանժար Մադիին, Կարլիգաշ Մուխամեդժանովային, ARARAT-ի ընկերներին Բելառուսում Աննա Բոնդին, Ելիզավետա Բատտալովային և Երևանի կոնյակի գործարանի վարպետներին։

Փակ դիտման ընթացքում, որը կազմակերպվել էր մեդիայի ներկայացուցիչների համար, Երևանի կոնյակի գործարանի բիզնես զարգացման մենեջեր Վարդես Հովեյանը նկատեց, որ թիմին, որն աշխատել է ֆիլմի վրա, ոգեշնչել է միտքը հրաշալի խմիչքի հանդեպ սիրո միջոցով ցույց տալ ջերմության ու շփման անբավարարությունը, որը բոլորս զգացել ենք նախորդ՝ 2020 թվականին։

Էկրանային ժամանակի 7 րոպեները ներկայացնում են հերոսներին տարբեր իրավիճակներում՝ բացահայտելով հանդիսատեսի համար դարեր ի վեր լեգենդար հայկական կոնյակի շուրջ միահյուսվող մարդկային իրական այն արժեքները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ և միավորում մարդկանց, քաղաքներ, երկրներ․․․

«Մեկ երկնքի տակ» ֆիլմը, որը նկարահանված է բրենդի զուսպ և նրբագեղ ներգրավվածությամբ, առաջին հերթին մտածված էր որպես մարդկային արժեքների՝ դրանց կարևորության ու համընդհանրության պատմություն։ Այստեղ մարդկային կարևոր արժեքները փոխաբերականորեն ներկայացված են որպես առաջնորդող աստղ, որի առկայծող լույսը միշտ լուսավորում է դեպի ճիշտ որոշումներ տանող ճանապարհը։

Ֆիլմի ներկայացման ժամանակը ևս պատահական չէ ընտրված հենց այս ժամանակահատվածում մեզանից շատերը, ինչպես երբեք, գիտակցեցին իրական և ի սրտե շփման անգերազանցելի կարևորությունը։

«Ի՞նչն է միավորում մարդկանց, երբ շատ երկրների սահմանները մնում են փակ։ Իրական գեղեցկությունը, ոգեշնչման պահերը, ստեղծագործական աշխատանքի հաճույքը, և, իհարկե, մարդկային պատմությունները, որոնք միավորում են սրտեր և սերունդներ։ ARARAT-ի “Under One Sky” նոր նախագիծն ավելին է, քան ուղղակի ֆիլմ։ Դա առաջին կինեմատոգրաֆիկ նախագիծն է, որը հնարավոր դարձավ Արևելյան Եվրոպայում ARARAT թիմերի համատեղ աշխատանքի արդյունքում։ Սա յուրօրինակ, ժամանակակից և հուզական մի նոր եղանակ է, որի միջոցով մենք ներկայացնում ենք, թե ինչքան շատ բան է կապում մեզ ARARAT-ի հետ անկախ մեր տարիքից կամ երկրից, որտեղ ապրում ենք։ Անշուշտ, սա նոր փաթեթավորման ներկայացման արտասավոր մոտեցում է՝ ժամանակակից ձևի և հավերժական արժեքների բացառիկ զուգորդություն», - Կարին Մադելրիո Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի շուկայավարության տնօրեն։

Սա լեգենդար կոնյակի արտաքին տեսքի վերափոխումից հետո առաջին մեծ նախաձեռնությունն է։ Հիշեցնենք, որ այս տարի փետրվարին ARARAT-ը ներկայացավ նոր փաթեթավորմամբ, անփոփոխ թողնելով բրենդի փիլիսոփայությունն ու արժեքները։ Սեր դեպի աշխատանք, վարպետություն, ավանդույթների պահպանում, հյուրընկալություն, անկեղծություն, հաղթանակի համարձակություն և ամենակարևորը՝ ջերմ շփումների անփոխարինելիություն՝ ARARAT-ի արժեքներն եզակի են, բայց և միևնույն ժամանակ համընդհանուր։ Տարեց տարի այս արժեքներն իրենց շուրջն են միավորում նորանոր մարդկանց, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ իրական արժեքը բացառիկ երևույթ է, որի ուժն ավելանում է միայն այն ժամանակ, երբ կիսում ես այլոց հետ։

«Մեկ երկնքի տակ» ֆիլմի ռեժիսորն Ալեքսանդր Խանտն է, ով չնայած իր երիտասարդ տարիքին արդեն այնպիսի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ինչպիսին են «ՆՒԿԱՆ» և Կառլովարյան կինոփառատոնի Բյուրեղապակյա գլոբուսը։ Ռեժիսորի հետ համագործակցությունը նախևառաջ հնարավոր դարձավ նրա գաղափարական խամախոհության և միևնույն արժեքներով ուղղորդվելու արդյունքում։

«Մենք բոլորս ապրում ենք դժվար ժամանակաշրջանում, երբ մարդիկ նորից սկսեցին գծել սահմաններ։ Մեր պատմություններն այն մասին են, որ անկախ այդ սահմաններից, մենք բոլորս ապրում ենք մեկ երկնքի տակ»,- Ալեքսանդր Խանտ։

Ֆիլմի կարևոր դերերից մեկը մարմնավորում է ARARAT-ը։ Այսպես, դրվագներից մեկում հայտնվում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրենը, ով համտեսելով մառաններում պահվող հազարավոր տակառներից մեկի կոնյակի սպիրտը, ասես երկխոսելով նախորդ սերունդների հետ և փոխանցելով արժեքներն ապագա վարպետներին, մարմնավորում է ինքն իրեն։ Այս վառ հատվածը կարևոր է ոչ միայն դրամատուրգիական առումով, այլ նաև նրանով, որ ներկայացնում է, թե որքանով է ARARAT-ի իրական աշխարհն ի սկզբանե գեղագիտական։

«Մեկ երկնքի տակ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 8-ին Երևանի ժամականով ժամը 20։00 www.underonesky.araratbrandy.com հարթակում, որն հնարավորություն կտա վայելել կինոն անկախ աշխարհագրական դիրքից։ Բացի այդ ֆիլմի միայն առցանց ներկայացնելը նպատակ ունի ներկայացնել դասական կինոյի և նոր միտումների համատեղելիությունը, որը նոր եզրեր կբացայհայտի տարբեր սերունդների համար։

«Մեկ երկնքի տակ»-ը տարածություն և սահմաններ հաղթահարող մի ֆիլմ է, որը մի քանի րոպե կմիավորի բոլորիս հեռախոսի էկրանի շուրջ։ Մի ֆիլմ է, որտեղ գրեթե բոլորը կգտնեն ծանոթ զգացմունքներ։ Մի ֆիլմ է, որը մեկ անգամ ևս կստիպի հառնել մեր հայացքները դեպի երկինք։

News.am