2021-04-08 21:27
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ իրավիճակը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ իրավիճակը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը շարունակել են ԼՂ շուրջ իրավիճակի քննարկումը, դրա հետագա կայունացումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունավարի 11-ի՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների համաձայն:
Մասնավորապես, նախագահներն առարկայնորեն քննարկել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցով աշխատանքների ընթացքը:
Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել տարբեր ձևաչափերով շփումները, տեղեկացնում է News.am-ը: