2021-04-09 12:25
Լրատվական գործակալություններ
Նազիկ Ամիրյանը մտնում է քաղաքականություն
Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ բրիգադ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նորաստեղծ ՀԿ-ի անդամ Գուրգեն Գրիգորյանը։
Համագումարը տեղի է ունենալու «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ հանդիսավոր պայմաններում:
Հավելենք, որ Նազիկ Ամիրյանի հանգուցյալ ամուսինը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղեկավարում էր Հինգերորդ բրիգադը: