2021-04-09 12:27
Լրատվական գործակալություններ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ–ի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: