Պուտինը բանակցություններ է վարել Էրդողանի հետ ու քննարկել Ղարաբաղի թեման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Դոնբասի, Ղարաբաղի, Սիրիայի, «Սպուտնիկ V»–ի և Սև ծովի մասին Մոնտրյոյի կոնվենցիան:
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել իրադրության հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ Ռուսաստանի քայլերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին:
«Փոխադարձ կարծիք է հնչել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին», - նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: