2021-04-09 21:39
Լրատվական գործակալություններ
Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին News.am-ը տեղեկանում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Ի սրտե ցավակցում եմ մեծ հայրենասեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Նրա մահը համազգային կուրուստ է: Հրայր Հովնանյանի մասին հիշողությունը վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,– ասվում է նախագահի ուղերձում։