Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՓԱՍՏՈՐԵՆ, ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՆՉ-ՈՐ ՓՈԼԱԴ ՀԱՍԻՄՈՎԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցիների Երևանի կենտրոնում ինչ-որ հասցեներ իրենց հերոսների անուններով են կոչել։

«Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով:

Փաստորեն, ես ապրում եմ ինչ-որ Փոլադ Հասիմովի անվան փողոցում։ Շարունակեք թուրքի հետ խաղաղություն քարոզել»,-նշել է նա:

News.am