Google-ի քարտեզում ադրբեջանցիները Երևանում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցիների Երևանի կենտրոնում ինչ-որ հասցեներ իրենց հերոսների անուններով են կոչել։

На картах Google Maps азербайджанцы переименовали улицы Еревана в честь своих героев

«Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով:

Փաստորեն, ես ապրում եմ ինչ-որ Փոլադ Հասիմովի անվան փողոցում։ Շարունակեք թուրքի հետ խաղաղություն քարոզել»։

Tert.am-ը ստուգել է և նույնպես հաստատում է, որ Google Maps-ում Երևանի կենտրոնում ադրբեջանական անուններով հասցեներ են նշված։

Google Maps-ում ադրբեջանական անուն է հայտնվել նաև Արմավիրի Պտղունք գյուղի տարածքում։