2021-04-12 13:15
Լրատվական գործակալություններ
Մարուքյան․ Փաշինյանը գեներալներին խոստացել է պատերազմի պարտության պատճառները չքննել
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ գեներալներին խոստացել է չքննել արցախյան 44-օրյա պատերազմի պարտության պատճառները։
«Տեղեկություններ կան, որ վարչապետի և գեներալիտետի վերջին հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ ոչ մի քննություն չի լինելու, որ չանհանգստանան, միայն թե իր իշխանության դեմ դուրս չգան, իսկ եղած թերություններն իրենց մեջ փակ ռեժիմով կքննարկեն, կանցնեն առաջ»,– Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այս հանգամանքով է պայմանավորում, որ պատերազմից 5 ամիս անց իշխանությունն այդպես էլ որևէ կերպ չի արձագանքել փաստահավաք հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։