2021-04-12 19:28
Լրատվական գործակալություններ
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 136 միլիոնը
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136 միլիոն 46 հազար 262, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:
COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 936 364-ի, ապաքինվել է ավելի քան 108 միլիոն մարդ:
10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակակիր ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան, տեղեկացնում է Aysor.am-ը: