Որոտանում դեպի այգիներ տանող այլընտրանքային ճանապարհ է կառուցվում

Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։

Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները կարճ ժամանակ անց, ընթացք է տրվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։

Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի այգիներ, տեղեկացնում է Փաստինֆո։