Կիև. Թուրքիան Ուկրաինայի հավատարիմ գործընկերն ու բարեկամն է

Թուրքիան Ուկրաինայի հավատարիմ գործընկերն ու բարեկամն է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Ստամբուլ կարևոր է երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացման համար:

«Շատ կարևոր է, որ այցը տեղի է ունենում Դոնբասում և Ղրիմում իրավիճակի սրման ֆոնին: Դա ևս մեկ հնարավորություն է համոզվել է, որ մենք միաբան ենք Թուրքիայի հետ»,-ասել է նա, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:

Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ուղղված չէ այլ երկրների դեմ: «Ռուսաստանի համար շահավետ չէ Ուկրաինայի և Թուրքիայի միջև գործընկերությունը: Այդ գործընկերությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Դրա նպատակն է մեր ժողովուրդների բարգավաճումը»,-նշել է նա, տեղեկացնում է News.am: