2021-04-13 11:26
Լրատվական գործակալություններ
Արարատ Միրզոյանի Մոսկվա այցը հետաձգվել է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին կայցելի Մոսկվա, սակայն այսօր մամուլը գրել է, որ պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Aysor.am-ը: