2021-04-13 14:11
Լրատվական գործակալություններ
Պեսկով. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն է ընթանում
Ռուսաստանի և Ադրբեջանի զինվորականները Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն են վարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է ընթանում, որի ժամանակ քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բարձրացվել է «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեման Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ժամանակ, տեղեկացնում է News.am-ը: