Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը

Շիրակի մարզից գերեվարվածների ծնողները և հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի՝ տեղում աշխատող թղթակիցը։

Հարազատները պահանջում են հանդիպում երկրի վարչապետի և Շիրակի մարզպետի հետ։

Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայողն՝ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։