Լավրով. Հուսով ենք, որ Իրանն Ադրբեջանի տարածքով երկաթգիծ կկառուցի դեպի Կասպից ծով

Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության կայուն աճը մեծապես կախված է լոգիստիկ հարաբերությունների զարգացումից: Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը բազմակողմ համագործակցության դրական օրինակ է: Այս նախագիծը տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը կօգնի ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր երկրների կառավարությունների միջև: Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր երկրները ղեկավարող դեր են խաղում այս նախաձեռնության իրականացման գործում, քանի որ ցամաքային ճանապարհի զգալի մասն անցնում է իրենց հողերով: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի ճանապարհային տրանսպորտի ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծումը: Այս նպատակով Ռուսաստանում անհրաժեշտ պետական մակարդակի ծրագրեր են հաստատվել և իրականացվում, այդ թվում՝ Կասպից ծովի տարածաշրջանի պահանջների կատարման մասով: Մենք գիտենք, որ Թեհրանը նաև մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին: Մենք ակնկալում ենք, որ իրանցի գործընկերները հաջողությամբ կավարտեն դեպի Կասպյան նավահանգիստ (Էնզելի հատուկ տնտեսական գոտի) երթուղիների, ինչպես նաև Ադրբեջանում երկաթուղու շինարարությունը: Սա էապես մեծացնում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մրցունակությունը և դրա գրավչությունն արտահանողների համար»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության զարգացումը նույնպես պայման է այս երթուղու հաջող շահագործման համար: Այս համագործակցությունը պաշտոնապես ձևակերպվել է 2018 թվականին Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին միջանկյալ համաձայնագրի ստորագրմամբ (ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերից): 2020 թվականի դեկտեմբերի 11-ին որոշվեց սկսել բանակցություններն ազատ առևտրի գոտու մասին մշտական համաձայնագրի շուրջ: Մեր կողմից, մենք շարունակելու ենք հնարավորինս աջակցություն ցուցաբերել:

«Հուսով ենք, որ ապագայում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը հիմք կդառնա Իրանի հարավային ափերից դեպի Ռուսաստանի հյուսիսային քաղաքներ մեկ անխափան տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական տարածք ստեղծելու համար: Այս հարցի լուծումը հատկապես կարևոր է այն բանից հետո, երբ Սուեզի ջրանցքի վերջերս տեզի ունեցած շրջափակումը ապացուցեց ապրանքների տեղափոխման համար անվտանգ ցամաքային ուղիների անհրաժեշտությունը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը, տեղեկացնում է News.am: