«Իմ քայլի» թեկնածու Լևոն Բունիաթյանը չընտրվեց ՀԾԿՀ անդամ

Ազգային ժողովը ձայների 13 կողմ, 36 դեմ համամասնությամբ Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 52-ը։

Լևոն Բունիաթյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

Թեկնածուին հարցեր ուղղելիս, սակայն, պատգամավորները դժգոհեցին, որ նա անպատրաստ է, ոլորտին չի տիրապետում, չունի տեսլական, թե ինչով է զբաղվելու հանձնաժողովում, տեղեկացնում է Aysor.am-ը։