Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է «բարբարոսության պուրակի» բացումը Բաքվում

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրուլուկիսը դատապարտել է այսպես կոչված «ավարի պուրակի» բացումը Բաքվում:

Անդրուլուկասը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ նա «բարբարոսության» պուրակի բացմամբ «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»: «Միջազգային կազմակերպությունները չեն կարող լռել մարդկությանը խայտառակող միջնադարյան այս պրակտիկայի մասին»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը: