1 075 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 205 128

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1075-ով և դարձել 205 128։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 134 մարդ (+471), կատարվել է 915 473 (+5 869) թեստավորում, առողջացել են վարակվածներից 184 243-ը (+583): Գրանցվել է մահվան 3 794 դեպք (+19)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 957, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։