2021-04-14 12:13
Լրատվական գործակալություններ
Մեկնարկել է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
ԵՊՀ-ում մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը։ Խորհրդի 32 անդամից ներկա է 17-ը։
Նշենք, որ կառավարության ներկայացուցիչ հանդիսացող խորհրդի 15 անդամները դիմում են գրել և դադարեցրել անդամությունը խորհրդին։ Նիստի մեկնարկին խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանն առաջարկեց որպես օրակարգային հարց ներառել և գոնե հայտարարություն ընդունել խորհրդից հեռացած 15 անդամի պահվածքի վերաբերյալ։
Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանն էլ առաջարկեց օրակարգի հարցերում ներառել և քննարկել հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը։
Խորհրդի անդամ Նարինե Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ԵՊՀ-ում ճգնաժամ է:
«Այստեղ մենք նիստը շարունակում ենք այնպես, կարծես ոչինչ չի եղել», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am-ը։