ՌԲԿ. ԵՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի մասնակցությունը միջկառավարական խորհրդի նիստին

ԵՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը միջկառավարական խորհրդի նիստին, գրում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով Ռուսաստանում և Հայաստանում երեք դիվանագիտական աղբյուրներին և կազմակերպության աղբյուրին:

Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե դրան համաձայնի Երևանը:

«Իսկապես նման գաղափար (Բաքվին հրավիրելը) եղել է: Մենք ոչ թե սկզբունքայնորեն դեմ ենք, այլ ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում ռազմագերիների հարցը: Երևանը կազմել է իր ցուցակը՝ մոտ 200 անուն, և արդեն փոխանցել է Կարմիր Խաչին»,-ասել է հայկական կողմից դիվանագետը:

Ներկայիս չլուծված հարցերի շրջանում «ՌԲԿ»-ի աղբյուրները նշել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբերակների քննարկումը, տեղեկացնում է News.am: