Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ․ Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ

Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

«Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։ Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», – ասվում է հայտարարության մեջ: