2021-04-14 17:06
Լրատվական գործակալություններ
Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը
Խծաբերդից գերեվարված զինծառայողների հարազատները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։
Տեղեկություններ կան, որ նրանք որոշել են հեռանալ ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, որի մանրամասները հայտնի չեն:
«Առաջիկայում կանցնենք բնականոն աշխատանքի»,– Sputnik Արմենիային հայտնեցին մարզպետարանից։