2021-04-16 10:06
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՄԻՊ․ «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար
Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Գրառմանը կից պաշտպանը նաև լուսանկարներ է հրապարակել։
«Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,–գրել է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: