Իրանը Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 մլն դեղաչափ կգնի

Իրանը Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 մլն դեղաչափ կգնի: Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին:

«Ինտենսիվ բանակցությունների արդյունքում Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և մեր երկրի առողջապահության և բժշկական կրթության նախարարության աջակցությամբ պայմանագիր է կնքվել Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 մլն դեղաչափ գնելու շուրջ»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Իրանի տարածքում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ, տեղեկացնում է News.am: