2021-04-16 11:37
Լրատվական գործակալություններ
Ինչու է Հերացի հիվանդանոցում հրդեհ բռնկվել. Նախնական վարկածով պացիենտը ծխել է
Այսօր՝ լուսադեմին, Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից չկա»: