2021-04-16 14:41
Լրատվական գործակալություններ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատի է տվել Էդմոն Մարուքյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել են ՀՀ քաղաքացիական դատարան` հայց ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ։
Դատական տեղեկատվական համակարգում առկա այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև Մելիքբեկյանի ու ՀՖՖ շահերի ներկայացուցիչ Կարեն Մնացականյանը` հավելելով, որ հայցը պայմանավորված է մարտի 17-ին Facebook-ում Մարուքյանի ուղիղ եթերում արված հայտարարություններով։
«Հայցի իմաստը կայանում է նրանում, որ պարոն Մարուքյանի տեսաուղերձի բովանդակության մեջ առկա են եղել արտահայտություններ, որոնք պարունակում են զրպարտության հատկանիշներ»,– ասաց Մնացականյանը։