2021-04-16 15:56
Լրատվական գործակալություններ
Ականի պայթյունից տուժած ադրբեջանցի զինծառայողը մահացել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայող Իլկին Բայրամովը, որն ավելի վաղ Արցախում պայթել էր ականի վրա, մահացել է, հայտնում է Ինտերֆաքսը։
«Ապրիլի 3-ին Սուգովուշան Ավանի ուղղությամբ ազատագրված տարածքներում անհայտ կորած զինծառայողների որոնման ժամանակ ականի պայթյունից տուժել էր զինծառայող Իլկին Բայրամովը։ Այսօր, չնայած բժիշկների ջանքերին, նա մահացել է»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Փաստինֆո-ն: