Նուլանդ. ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա Սիրիայի, Լիբիայի և Ղարաբաղի հարցով
ԱՄՆ-ն շատ բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ինչը մեծ աշխատանք կպահանջելի, քանի որ Անկարան հրաժարվում է ժողովրդավարությունից, հայտարարել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Մենք երկկողմ հարաբերություններում շատ աշխատանք ունենք անելու՝պարզելու համար մեր մտահոգությունները ոչ միայն այն մասով, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլև՝ երկրի ներսում, ներառյալ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և մամուլի ազատությունը»,- ասել է Նուլանդը միջազգային հարաբերությունների հանձնաժողովում:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցը պետք է աջակցի ժողովրդավարությանը: Ես անհամբեր սպասում եմ Անկարա վերադառնալու և այս հարցով զրույցներ սկսելու հնարավորությանը»:
Ըստ Նուլանդի՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա «Ս-400» համակարգերի շուրջ և պահպանել նույն դիրքորոշումը Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցում: «Եվ ավելի լայն իմաստով՝ մենք պետք է ՆԱՏՕ-ում սկսենք խոսել մեր դաշնակիցների շրջանում մեր արժեքներից հրաժարվելու մասին»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը: