2021-04-16 18:44
Լրատվական գործակալություններ
«Սպուտնիկ V»-ով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից
COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական դեղամիջոցով պատվաստումը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 19-ից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«Պատվաստանյութն արդեն բաշխված է առաջնային օղակի բժշկական հաստատությունների միջև», - ասաց Խաչատրյանը:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 15 հազար չափաբաժինը կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները, 18-ից մինչև 55 տարեկան քաղաքացիները 55 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվելու են ռուսական դեղամիջոցով, երբ Ռուսաստանից նոր չափաքանակներ մատակարարվեն։