870 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 207 973

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 870–ով և դարձել 207 973։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 880 մարդ, կատարվել է 931 583 թեստավորում (+5 290), առողջացել են վարակվածներից 187 256-ը (+1 056): Գրանցվել է մահվան 3 859 դեպք (+24)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9–ով և դարձել 978, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։