«Ժողովուրդ». ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի հիմնադրամի տեղակալ Դավիթ Ամիրյանը: Նշենք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (հայտնի «Սորոսի հիմնադրամ») գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ՝ ապրիլի 16-ին, թողեց «Բաց հասարակության հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոնը:

Լարիսա Մինասյանը Հայաստանում այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր 21 տարի: Իսկ ո՞րն էր նրա հեռանալու պատճառը։ Լուրեր կան, որ նրա աշխատելու ցանկությունը կորել է ամուսնու մահից հետո (ամուսինը վերջերս է մահացել կորոնովիրուսից), ու վերջինս էլ ցանկություն չունի շարունակել իր պաշտոնավարումը:

Իսկ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում այս պահին միակ թեկնածուն Դավիթ Ամիրյանն է, որը ևս մոտ 20 տրարի աշխատում է հիմնադրամում ու աշխատանքային բոլոր գործերին շատ լավ է տիրապետում»:

Aysor.am