2021-04-17 12:03
Լրատվական գործակալություններ
Որոնումները Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել։ Ընդհանուր առմամբ 1542 աճյուն է հայտնաբերվել։
Հրապարակված թվից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: