2021-04-17 15:02
Լրատվական գործակալություններ
Շոյգու.ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղն ականազերծելու հարցում օգնելու առաջարկին
ՄԱԿ-ը չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին` մասնակցել Լեռնային Ղարաբաղի ականազերծման գործընթացին, նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող ֆիլմում։
«Երբ նոյեմբերին այդ ամենը տեղի ունեցավ, մենք ասել ենք`ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն, եկեք։ Այնտեղ ամեն ինչ ականապատված է։ Մարդիկ չեն կարող վերադառնալ այնտեղ։ Ինչ-որ մեկը եկա՞վ, դեռ ոչ ոք», – ասել է Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ դեռ տեղում աշխատում են միայն ռուս ականազերծողները։
«Այնտեղ աշխատում է և ԱԻՆ-ը, և ՊՆ-ն, աշխատում են տեղացի ականազերծողները։ Այլևս ոչ ոք չի եկել», – ասել է Շոյգուն, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։