«Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են Դրսևորում». զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետը

Ժամկետային զինծառայողների հարազատները կառավարության դիմաց բողոքի ցույց են իրականացնում: Նրանք պահանջում են իրենց որդիներին տեղափոխել հայաստան և ծառայության ժամկետը կրճատել:

«Մեր երեխեքը ֆիզիկապես ու հոգեպես ի վիճակի չեն ծառայելու: Հակառակորդին դեմ դիմաց ծառայում են: Դա նորմալ չէ: Բոլորն էլ շատ վատ վիճակում են: Մեր պահանջը մեկն է՝ գոնե ծառայության ժամկետը կրճատեն ու երեխեքին բերեն այստեղ ծառայության: Գոնե 6 ամիս պետք է կրճատվի», - լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Ակցիայի մասնակից մեկ այլ ծնող էլ ավելացրեց, որ պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում:

«Տարբեր զորամասերից այս պահին երեխեքին հավաքել ու տանում են, չեն ասում, թե ուր: Էն երեխեքին, ովքեր պատերազմ են անցել, տանում են էն մարդիկ, ովքեր փախել են պատերազմից», - նշեց զինծառայողի հայրը: