Իմ երեխուն պիտի բերեն, տան ինձ, չտան՝ իրանց սաղի ընտանիքներով զբաղվելու եմ. Անհետ կորածի հայր

«Տղուս բե՛ր», - պատերազմում անհետ կորածի ծնող Ռոման Գևորգյանը կառավարության դիմաց պահանջում էր որդուն: Նա ասաց՝ հսկա տղաներ են տվել բանակին, բայց իրենց մի պարկ են տալիս:

«Ասում են՝ Փաշինյանը ժամանակ չունի, բա ինչի՞ համար ժամանակ ունես, եթե քո հերոսների ծնողներին չես ընդունում:

Իմ երեխուն պիտի բերեն, տան ինձ, չտան՝ ես իրանց սաղի ընտանիքներով զբաղվելու եմ: Իմ դեմն առնել չի լինի: Երդվում եմ՝ ես իրանց վատ երազն եմ լինելու: Իրանց երեխեքն իմ երեխեքից թանկ չեն: Իրանք անուն, ազգանունով լավ էլ գիտեն՝ քանի հոգի կա: Ազգի հերոսներիի ծնողներին չես թողում դռանդ մոտ գան, բա դու ո՞վ ես, բա ինչի՞ համար ես ստեղ:

Արդեն ինձ իրանց թշնամին սարքին:

Հսկա երեխեք ենք տվել, մեշոքը բերել ես, ասում ես՝ էս ձերն ա, ո՞նց», - լրագրողների հետ զրույում նշեց անհետ կորածի հայրը: