2021-04-20 12:50
Լրատվական գործակալություններ
677 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 667–ով և դարձել 209485։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 մարդ (-28), կատարվել է 942001 թեստավորում (6574), առողջացել են վարակվածներից 189688-ը (+671): Գրանցվել է մահվան 3919 դեպք (+24)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել (982)։
Sputnik Արմենիա