Պաշտոններից ազատվել են Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետերը

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այդ մասին Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով՝ Սյունիքի ոստիկանապետ է նշանակվել Ալիկ Մամիկոնյանը:

«Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը: Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը», - ասաց Էդգար Ջանոյանը: