Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել (ուղիղ)

Քաղաքացիները  այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցիայի:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել առանձնատան մոտ:

Քաղաքացիները հավաքվել են  ի աջակցություն սյունեցիների, որոնց այսօրվա ընդունելությունից հետո Փաշինյանը որոշել է պատժել սյունեցիներին:

«Եկել ենք աջակցենք սյունեցիներին եւ արժանին մատուցենք հայտնի կապիտուլյանտին»,-ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Այստեղ են հավաքվում նաեւ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am