ՔԿ շենքում գորիսեցիներին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, նվաստացնում ու նկարում. Փաստաբան (Տեսանյութ)

Փաստաբան Գայանե Պապոյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են գորիսեցիներին ՔԿ շենքի ներսգում բերման ենթարկում՝ ձեռնաշղթաներով։

«Ժողովուրդ ջան, տեսեք , թե ինչպես են բերման ենթարկում քաջ ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻՆ։

Ձեռնաշղթայով, անհամաչափ ուժ կիրառելով և այդ ամենը ՔԿ-ի շենքում։

Ուր էր փախչելու ձեր կառույցից?

Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձրեք, թե ի՜նչ հաճույքով են նկարում մարդուն նվաստացնելով տանելը!!!»,- գրել է նա։