Որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի շրջանում

Արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշենք, որ վերջին անգամ որոնողական աշխատանքները արդյունք էին տվել ապրիլի 20-ին, երբ Հադրութի շրջանում «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, փրկարարները հայտնաբերել և տարհանել էին 2 հայ զինծառայողի աճյուն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է: