ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ. ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԾԵՍ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ, ՁևԱՎՈՐԵԼ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՒՆՏԱ. ArmLur.am
«Տպավորությունս մեկն է. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի հանդուրժվելու քաղաքացիների կողմից»,-ArmLur.am-ին ասել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական նա կտա Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի կողմից ուժային կառույցի ղեկավարներին տրված հանձնարարականներին եւ դրանից հետո իրավապաների գործողություններին։
Նա նշել է, որ դատախազության և ուժային կառույցների ղեկավար իր գործընկերների մարդկային, հայրենասիրական և պրոֆեսիոնալ հատկանիշներին անձամբ ծանոթ լինելով՝ չի ուզում հավատալ, որ նրանք, այնուամենայնիվ, մասնակիցը կդառնան երկրի համար ամոթալի, կործանարար և անշնորհակալ այս գործընթացին։
«Անհրաժեշտ է խորությամբ հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ փողոց դուրս գալիս, ինչու են հրապարակավ կամ ավելի նեղ շրջանակներում հայհոյում և վիրավորում վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին, կրկնում եմ, պետք է հասկանալ և կոնկրետ հետևություններ անել այդ ամենից, ոչ թե փորձել լռեցնել մարդկանց բռնաճնշումներով, ուժային մեթոդներով, միևնույն է, դա չի ստացվելու. ընդամենն այս օրհասական պահին է’լ ավելի թուլացնելու ենք մեր հայրենիքը։
Դեմոկրատական և ժողովրդական գաղափարներով, ցույցերով, փողոցային տարբեր ակցիաներով իշխանության եկած մարդը չպիտի ընտրի այսպիսի ճանապարհը, հարիր չէ նրան, ավելին՝ դրդի իրավապահ մարմինները ղեկավարող, իրենց հայրենիքը, ազգը, աշխատանքը և աշխատակիցներին սիրող ու գնահատող պաշտոնյաներին գնալ նման ապօրինությունների»,- ասել է նա։
Միքայել Համբարձումյանի պատասխանն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Panorama.am