Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային միջանցքի նախագծի վրա. Չավուշօղլու

Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի նախագծերի վրա, իսկ Թուրքիան աջակցում է դրան։

Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստի ժամանակ, հայտնում է Ermenihaber–ը։

Նա նաև անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին:

Կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը` Չավուշօղլուն պնդել է, որ «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար: