Թուրքիան առանց խմելու ջրի է թողել ավելի քան 1 միլիոն բնակչի. Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է թուրքական ռազմական իշխանությունների անմարդկային վերաբերմունքը հյուսիս-արեւելյան Հասեքե նահանգի բնակչության նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դամասկոսի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական զինվորականները թողել են առանց խմելու ջրի Հասեքե քաղաքի ավելի քան 1 միլիոն բնակչությանը: «Թուրքական օկուպացիոն ուժերն ու նրանց վարձկանները 16 օրով փակել են քաղաքի եւ դրա մերձակա շրջանների ջրամատակարարումը՝ դադարեցնելով Հասեքեի հյուսիսում՝ Ալլյուսկում, ջրմուղ կայանի աշխատանքը»,-նշված է փաստաթղթում:
Սիրիայի ԱԳՆ-ն հրավիրում է ՄԱԿ-ի ԱԽ եւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ուշադրությունը «դեպի Թուրքիայի հանցավոր գործողությունները, որը ստեղծում է անտանելի պայմաններ սիրիացի քաղաքացիների կյանքի համար երկրի հյուսիս-արեւելքում»: Փաստաթղթում ընդգծված է, որ 2019 թվականի հոկտեմբերից Անկարան շարքից հանել է Ալյուսկում կենսական կարեւորության օբյեկտը 23 անգամ, այդ թվում՝ հրաձգության եւ հրետակոծության միջոցով: «Դամասկոսում պահանջում են վերջ տալ հակահումանիստական այդ պրակտիկային ընդդեմ անմեղ մարդկանց, որոնց զրկում են խմելու ջրից կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում»,-ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
News.am