Կրեմլը հաստատել է ամռանը Պուտինի և Բայդենի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը կկայանա ամռանը, երկուշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:

«Իրականում, որոշակի առաջարկներ են հնչել, ես դեռ չեմ կարող հաստատել ամսաթիվը: Դեռ ամսաթվեր չկան: Մենք իսկապես խոսում ենք ամռան ամիսների մասին... Դեռ կան շատ տարբեր գործոններ, որոնք պետք է վերլուծվեն, որպեսզի հասնենք վերջնական համաձայնության», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, դեռ որոշված չէ այն երկիրը, որտեղ կարող է տեղի ունենալ հանդիպումը, տեղեկացնում է Aysor.am-ը։